Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ակամա և պարտադիր զուգահեռներ

Ակամա և պարտադիր զուգահեռներ
03.10.2023 | 17:02

Ասում են, թե բա` Ռուսաստանը չի կարողանում Ուկրաինայի վրա։

Բա մի պահ էլ հակառակ կողմից եկեք նայենք:

Ամբողջ Արևմուտքը` մի ահռելի ու հզոր կոալիցիա (իրենց ասելով), օգնում է ինչով կարողանում է` էլ սանկցիաներով, էլ զենքով, էլ փողերով, էլ վարձկաններով, ու չեն կարողանում մասնակի թեթև մոբիլիզացիա արած Ռուսաստանի վրա։ Փաստ է, որ կռիվը սկսվել և շարունակվում է Ուկրաինայի տարածքում ու շատ թեթև է էս կողմ-էն կողմ գնում։

Դե հիմա հարց` էդ ամբողջ Արևմուտքը չի՞ կարողանում Ռուսաստանին հաղթել, թե՞ դիտմամբ այնքան է տալիս օգնություն, որ հանկարծ Ուկրաինան չհաղթի։

Ու փաստացի խախոլներին անիմաստ փուռն են տվել, թե բա` օգնում են։

Էդ հարցի պատասխանը չկա։ Ինչպես նաև չկա մյուս հարցի պատասխանը, թե ինչու՞ Ռուսաստանն այդքան թույլ մտավ հենց սկզբում։ Ախր, եթե լուրջ պատրաստված մտներ, մի քանի օրում կամ մի ամսում թեման կփակվեր, Ուկրաինայի բնակչության մի մեծ մաս շատ հանգիստ կտաներ դա։ Այնինչ, հիմա քանի գնում, ավելի են թշնամանում իրար հետ։

Հ.Գ. Հիմա կասեն, թե մեր դարդը թողած, Ուկրաինայից եմ գրել։

Ուկրաինայում ընթացողը շատ կոնկրետ կապված է նաև Հայաստանի` ապագայում կատարվելիքի հետ։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 5688

Մեկնաբանություններ